«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


ԳՈՒՑԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԽՈՍԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Նախընտրական շրջանում թոկ-շոու անվանվող հաղորդումները բավականին յուրօրինակ դերակատարում ունեն աշխարհի շատ երկրներում, բայց մեզանում դեռեւս այդօրինակ հաղորդումները չունեն, ըստ էության, որեւէ դերակատարում: Եվ երբ խոսում են թեկնածուների բանավիճային հաղորդումներից, թերահավատություն է ի հայտ գալիս, հատկապես երբ թեկուզ մեկ մասնակցով հաղորդումը ոչ մի բանի նման չէ:

Փետրվարի 7-ին ԱԼՄ հեռուստաընկերության եթերում հյուր էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Հաղորդումը կոչվում էր «90 րոպե Հեղինեի մոտ», թեեւ ես «Հեղինեի ներկայությամբ» կանվանեի: Ակնհայտորեն շահեկան վիճակում էր գործարար Սուքիասյանը, որի համեմատությամբ հաղորդումը վարող Հեղինեն տրամաբանված ոչ մի բան չասաց:

Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, հաշվի առնելով, որ Հեղինեն բացառություն չէ, այլ հար եւ նման է շատ լրագրողների: Առավել հետաքրքրական էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Խաչատուր Սուքիասյանի խոսքերի ակամա համեմատությունը ցցուն էր դարձնում առաջինի քաղաքական սպառվածությունն ու երկրորդի խոսքի առավել համոզիչ մատուցումը: Ու թեեւ Սուքիասյանն էլ ԱԼՄ-ի եթերում այնքան իրեն վստահ չէր զգում, որ մեխանիկորեն եւ անընդհատ չշարժեր ոտքերը, այնուամենայնիվ, ԼՏՊ-ի թիմում տրամաբանորեն խոսք կառուցող Սուքիասյանը ամենայն հանգստությամբ կարող է փոխարինել քաղաքական ինտրիգների գնացող Տեր-Պետրոսյանին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4