Ընտրությունների օրենքի համաձայն, այսօր` փետրվարի 9-ին, ժամը 18.00-ին լրանում է ՀՀ նախագահի ընտրություններին գրանցված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույն օրվա երեկոյան հրավիրվելիք նիստում կհաստատվի փետրվարի 19-ի ընտրությունների քվեաթերթիկի նմուշը: Համաձայն ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, փետրվարի 10-ից կսկսվի քվեաթերթիկների տպագրումը: