«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է Պ. ԼԻՍԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԱՐԻՏՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՆ

Հանրային ռադիոն հաղորդում է, որ հայաստանցի Գեւորգ Հակոբյանը արժանացել Է Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին մոսկովյան միջազգային մրցույթի ոսկե մեդալին եւ դափնեկրի կոչման: Իսկ մեծ մրցանակը, ոսկե մեդալի եւ դափնեկրի կոչման հետ միասին, բաժին է հասել ռուսաստանցի Ռոման Բուրդենկոյին: Ստեղծագործական նոր մրցույթի արդյունքները, որը հինգշաբթի օրն ավարտվել է Մեծ թատրոնի նոր բեմում, հանրությանը հայտնել է ստուգատեսի ժյուրիի նախագահ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Լեյֆերկուսը:

Մրցույթի ոսկե մեդալի ու դափնեկրի կոչման է արժանացել նաեւ ԱՄՆ-ից Լիամ Բոները: Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային մրցույթի եզրափակիչ ակորդը դարձավ մրցույթի դափնեկիրների գալա համերգըՙ համաշխարհային օպերային արվեստի հրավիրված աստղերի մասնակցությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4