«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2008-02-07 | #24, 2008-02-08 | #25, 2008-02-09


«ԲԱՆԱՆՑԸ» ԶԻՋԵՑ ՆԱԵՎ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻՆ»

«Բանանցը» Կիպրոսում ստուգողական երկրորդ խաղն անցկացրեց: Այս անգամ ՀՀ փոխչեմպիոնի մրցակիցը Դոնեցկի «Մետալուրգն» էր, որը հաղթեց 2-0 հաշվով: Այժմ «Մետալուրգում» փորձաշրջան են անցնում «Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը, որոնք ուկրաինական ակումբի կազմում կմասնակցեն մինչեւ փետրվարի 11-ը Կիպրոսում անցկացվելիք ուսումնամարզական հավաքին: Մեր ֆուտբոլիստները «Մետալուրգի» մարզիչների ուշադրությանն են արժանացել Սանկտ Պետերբուրգում անցկացված «Համագործակցության գավաթի» խաղարկությունում:

Ընդհանրապես վերջին տարիներին «Բանանցի» եւ «Մետալուրգի» միջեւ գործնական ջերմ հարաբերություններ են հաստատվել, թիմերը ֆուտբոլիստների փոխանակություններ են կատարել: Ժամանակին «Մետալուրգում» հանդես են եկել Եղիշե Մելիքյանն ու Արա Հակոբյանը, իսկ «Մետալուրգի» եւ Ուկրաինայի հավաքականի ներկայիս պաշտպան Ալեքսանդր Կուչերը 2003-ին խաղացել է «Բանանցում»: Նշենք, որ «Մետալուրգի» մարզական տնօրենը Վարդան Իսրայելյանն էՙ «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանի հարազատ եղբայրը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4