«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2008-02-08 | #25, 2008-02-09 | #26, 2008-02-12


ԴԻՆՔԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԼՍՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵՑ

Ստամբուլի դատարանում սկսվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի 3-րդ դատալսումը: Հաղորդվում է, որ դատարանի առջեւ կկանգնեն 19 մեղադրյալներ, որոնցից 8-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ինչպես հաղորդում է «Հյուրիեթ» օրաթերթը, Դինքի սպանության գործի դատալսմանը հետեւելու համար Ստամբուլ է ժամանել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը: Կառույցի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «Դինքի սպանության գործի դատաքննությունը Թուրքիայի համար քննություն է մարդու իրավունքների տեսանկյունից»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4