Գերմանիայում բնակվող Հայաստանի մի խումբ քաղաքացիներ նամակ են հղել ՀՀ արտգործնախարարությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ԵԱՀԿ-ին, իրենց դժգոհությունը եւ հիասթափությունն արտահայտելով ՀՀ ընտրական օրենսգրքում կատարած փոփոխությունների կապակցությամբ, ինչը նրանց զրկում է ընտրելու իրավունքից: «Այս փաստը մեր կողմից դիտարկվում է որպես ՀՀ բոլոր քաղաքացիների եւ սահմանադրությամբ շնորհված ընտրական իրավունքների ոտնահարում», ասված է նամակի մեջ: