«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2008-02-08 | #25, 2008-02-09 | #26, 2008-02-12


Հ. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Կրթաթոշակի դիմումներն ուղարկել մինչեւ մայիսի 1-ը

Հրապարակման խնդրանքով խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ուոթերթաունի (Մասաչուսեթս) Հովհաննես Բադալյանի անվան երաժշտական հիմնադրամը դիմումներ է ընդունում առաջիկա 2008-2009 ակադեմիական տարվա համար: Դիմումների վերջնաժամկետն է 2008-ի մայիսի 1-ը:

Երաժշտական կրթաթոշակ ստանալ ցանկացողները պետք է դիմեն հետեւյալ հասցեով HBMF, P. O. Box 733, Watertown, MA 02471 (USA), լրացուցիչ տեղեկությունների համար այցելել «www.Amarasonline.com» (էջը բացելուց հետո ձախակողմյան մենյուից ընտրել Hovannes Badalian Music Fund-ը) կամ «hbmf.info@yahoo.com» կայքերը:

Ավելացնենք, որ հիմնադրամը հիմնվել է Ուոթերթաունի Ամարաս Արվեստի Դաշնության կողմից ի հիշատակ սիրված երգչի, եւ թոշակներ է տրամադրում աշխարհի տարբեր ծայրերից հայկական երաժշտությունը ուսումնասիրողներին: 2006 եւ 2007 թվերին հիմնադրամը տարեկան 2000 դոլար է հատկացրել Հայաստանից, Արցախից եւ Բելմոնտից (Մասաչուսեթս) ընտրյալ երեխաների եւ դասատուների համար: Նույն չափի գումար նաեւ նախատեսված է այս տարեշրջանի համար, որն սկսվելու է 2008-ի սեպտեմբերի 1-ին:

Դրամահավաքի նպատակով Ամարասը մայիսի 31-ին Բոստոնի Ջոն Հանկոք դահլիճում կազմակերպել է գալա-համերգ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4