Մեր թերթի բարեկամներից Հակոբ Վարդիվառյանը Նյու Ջերզիից երեկ գիշեր հաղորդեց, որ 92 տարեկանին Բեյրութում իր մահկանացուն է կնքել նշանավոր մանկավարժ, կրթական գործի մեծավաստակ կազմակերպիչ, հասարակական-կուսակցական գործիչ Արա Թոփչյանը: ՀԲԸՄիության Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանի հիմնադիր տնօրեն Արա Թոփչյանը շուրջ 4 տասնամյակ կրթել է այնպիսի սերունդներ, որոնց ներկայացուցիչներն այսօր հանդիսանում են սփյուռքահայ կյանքի հենասյուներ ողջ աշխարհում:
Մեր խորին ցավակցությունները հանգուցյալ մանկավարժի այրուն, մյուս հարազատներին, Հովակիմյան-Մանուկյան վարժարանի բոլորՙ նախկին ու ներկա սաներին, ինչպես նաեւ Ռամկավար Ազատական կուսացությանն ու ՀԲԸՄիությանը: