«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2008-02-08 | #25, 2008-02-09 | #26, 2008-02-12


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԵՐԵԿ ԴԵՌ ԾԽՈՒՄ ԷՐ

Փետրվարի 9-ին, ժամը 04.51-ին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 18 մարտական հաշվարկ, 5 ավտոսանդուղք եւ ջրատար մեքենաներ: Ոտքի են հանվել բոլոր փրկարար ջոկատները, հրդեհը մեկուսացվել է 10.10-ին: Նախնական տվյալներով, այրվել են շենքի տանիքը, 3-րդ եւ 4-րդ, մասամբՙ 2-րդ հարկերը: Զոհեր եւ վիրավորներ չկան: Փետրվարի 11-ի կեսօրին կրկին հրդեհի օջախները սկսել են ծխալ: Դեպքի վայրում 4 ավտոսանդուղքների օգնությամբ հրշեջ փրկարարները շարունակում էին հրդեհաշիջման աշխատանքները: Ամբողջությամբ փուլ է եկել շենքի տանիքը: Շենքի 1-ին հարկում տեղադրված 1 տասնյակ օբյեկտները նույնպես ավերվել են: Գույքի տարհանման աշխատանքները շարունակվում են, հրդեհի պատճառները դեռ պարզ չեն: ՀՀ արդարադատության նախարարը եւ աշխատակիցները ժամանակավորապես կզբաղեցնեն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԾ) շենքը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4