Փարիզում անցկացված ձյուդոյի աշխարհի սուպերգավաթի մրցաշարում Հայաստանի հավաքականի ձյուդոյիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մեր թիմի կազմում Փարիզում տատամի էին դուրս եկել 7 ձյուդոյիստներ, որոնց թվում էին նաեւ օլիմպիական ուղեգրեր նվաճած Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ): Մեր ձյուդոյիստներից առավել հաջող հանդես եկավ գյումրեցի Հովհաննես Դավթյանըՙ զբաղեցնելով 7-րդ տեղը: