Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը, որ անցած մրցաշրջանում հանդես էր գալիս «Խիմկիում», տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա»: Մրցաշրջանի ավարտից հետո նա փորձաշրջանի էր մեկնել «Կուբան», սակայն թիմի ղեկավարությանը չէր հետաքրքրել հայազգի ֆուտբոլիստը: Անցած մրցաշրջանը Զեբելյանի համար անհաջող էր: Նա ընդամենը 12 խաղ անցկացրեցՙ չխփելով ոչ մի գոլ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ