«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2008-02-12 | #27, 2008-02-13 | #28, 2008-02-14


ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ նախորդ օրը ցույցի դուրս եկած մարդկանց հսկող ոստիկանների հետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի զրույցը ցույց տվեց մեր իրականության եւս մեկ տրագիկոմիկ դրվագՙ ոստիկանը դասեր էր տալիս երկրի առաջին նախագահինՙ պահանջելով հարգալից խոսել պետական ծառայողի եւ օրենքի մասին:

Բնավ նպատակ չունենալով մեր կարծիքը թելադրել ընթերցողին, ստորեւ ներկայացնում ենք «Երկիր մեդիա» հեռուստաընկերության կողմից մեզ տրամադրված տեսանյութից քաղված տեքստըՙ առանց խմբագրման:

Ոստիկան - Մարդիկ հանգիստ կանգնած են հիմա, ի՞նչ են անում:

Լեւոն Տեր-Պետրոսյան - Թույլ չպիտի տաք կանգնեն:

Ո - Բայց ի՞նչ են անում, որ թույլ չպիտի տանք:

ԼՏՊ - Մեր տղաները ի՞նչ էին անում, որ հենց էս նույն խաչմերուկում, միկրաֆոնով, ձեր Աֆյանով, բանով էկաք ջարդուփշուր արեցիք...

Ո - Պարո՛ն Աֆյանով:

ԼՏՊ - Չէ, պարոն Աֆյան չի նա: Դուք իրավունք չունեք ինձ ուղղելու:

Ո - Նա պաշտոնական անձ ա, դուք ինչո՞ւ եք նրան վիրավորում:

ԼՏՊ - Ես չեմ վիրավորում: Աֆյանը, պարոն Աֆյանը եկավ էդ մարդկանց ջարդուփշուր արեց տարավ լցրեց բանը` ոստիկանություն:

Ո - Չէ, չի եղել այդպիսի բան, պրն Տեր - Պետրոսյան:

ԼՏՊ - Գործ է հարուցված, ի՞նչ եք խոսում:

Ո - Դե հիմա հարուցված ա, դա քիչ ա, որ հարուցված ա, դա ի՞նչ կապ ունի:

ԼՏՊ - Դե հիմա ասում եմ, ես ֆիքսում եմ, ձեր բոլորի նկարները կա մեզ մոտ: Ֆիքսում եմ, որ դուք չկատարեցիք ձեր պարտականությունը:

Ո - Մենք կատարում ենք մեր պարտականությունը:

ԼՏՊ - Չեք կատարում:

Ո - Ինչո՞ւ չենք կատարում:

ԼՏՊ - Էս մարդկանց չեք ցրում էստեղից:

Ո - Բայց մարդիկ հանգիստ կանգնած են այստեղ:

ԼՏՊ - Թույլատրված չի:

Ո - Հիմա դուք լինեիք կանգնած, նույնպես էլ մենք կկանգնեինք, ձեզ չէինք ցրի:

ԼՏՊ - Մեր կանգնած մարդկանց ես ասեցի ինչեր եք արել:

Ո - Ձեր մարդիկ խափանում էին երթեւեկությունը, խցանումներ էին ստեղծում:

ԼՏՊ - Էդ ձեր վերսիան ա, 10 օր հետո ուրիշ վերսիա կլինի: 10 օր մնաց:

Ո - Ինչի՞ն 10 օր մնաց:

ԼՏՊ - Այդ բոլորի համար պատասխան եք տալու:

Ո - Օրենքը մեկ ա 10 օր էլ լինի, 10 տարի էլ, օրենքը մեկ ա:

ԼՏՊ - 10 օր հետո դուք էս ամեն ինչի համար պատասխան եք տալու, բոլորդ:

Ո - Դե, թող պատասխան տանք:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4