«Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» կառավարության հաստատած օրենքների նախագծերին երեկ անդրադառնալով, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ դրանք ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը: Ըստ ԿԲ նախագահի, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով պահանջվում է վարկատու կազմակերպություններից հասանելի դարձնել սպառողների համար իրենց տրամադրած ծառայության գնի մասին ամբողջ տեղեկատվությունը: Մասնավորապես ներմուծվել է տարեկան տոկոսադրույք, որը պետք է տրամադրվի սպառողինՙ վարկի վերջնական արժեքն իմանալու համար:
Ֆինանսական հաշտարարի ինստիտուտի ներդրումը նպատակ ունի արագ, անվճար քննարկել հաճախորդների բողոքները բանկերից եւ վարկային կազմակերպություններից եւ կայացնել որոշումներ: Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ վեճերի 95 տոկոսը ֆինանսական հաշտարարի միջոցով լուծվում է 2-3 օրվա ընթացքում: Այդ ինստիտուտի ներդրումը կնպաստի վստահության բարձրացմանը բանկերի նկատմամբ:
Ա. Մ.