«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2008-02-12 | #27, 2008-02-13 | #28, 2008-02-14


«ԹԵՆԹԵՆԻՑ» ՀԵՏՈ «ԲԱԽՏԱՎՈՐ ՂՈՒԿԱՍԻ» ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԵՐԵՆ

Փարիզից Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Սիգեստ» հրատարակչատունը (տնօրեն Ժան Վարուժան Սրապյան) շարունակում է լույս ընծայել համաշխարհային հռչակ վայելող մանկական պատկերազարդ հանդեսների (կոմիքսներ) հայերեն տարբերակները:

Ժորժ Ռեմիի հանրահայտ «Թենթենի» առաջին երկու` «Բյուրեղյա 7 գնդիկներ» եւ «Արեւի տաճարը» գրքերի Կալիֆոռնիայում (ԱՄՆ) եւ Մոնրեալում (Կանադա) ունեցած անցյալ տարվա աննախադեպ հաջողություններից հետո, այս տարվա մարտին լույս է տեսնելու, ըստ տեղեկատվության, հանդեսի հաջորդ` երրորդ «Փարավոնի սիգարները» վերնագրով գիրքը: Բայց մինչ այդ, փետրվարի վերջում հրապարակ է հանվելու Մորիս եւ Գոսինի համահեղինակների «Լաքի Լուք» («Բախտավոր Ղուկասը») վերնագրով «միայնակ ու խեղճ կովբոյի» մասին պատմող հանրահայտ հատորը, որը 1947 թվից հրապուրում է աշխարհի երեխաներին:

Տեքստերի թարգմանությունները ֆրանսերենից արեւելահայերեն կատարել են Ժան եւ Ռուզան Կյուրեղյանները, որոնք ժամանակին ավարտել են Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ժան Կյուրեղյանը պատմաբան է, նկարիչ եւ ջազմեն:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4