Մոսկվայում հնչել է ականավոր հայ կոմպոզիտորի երաժշտությունը նրա ծննդյան 105-ամյակին նվիրված համերգում: Հաղորդվում է, որ հանդիսականները ոգեւորությամբ են ընդունել հայտնի դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Ալիխանովի եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի ելույթը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Բոլշայա Նիկիտսկայա փողոցում գտնվող Մեծ համերգասրահում կատարվել են կոմպոզիտորի դաշնամուրային կոնցերտը, սյուիտներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից: Երեկոյի կազմակերպիչների թվում էին Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան, Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: