Հայաստանցի ձյուդոյիստների համար եւս մեկ ուժերի փորձություն կլինի փետրվարի 16-17-ին Վիեննայում կայանալիք աշխարհի գավաթի 2-րդ փուլի խաղարկությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանն այդ մրցաշարին մասնակցելու համար թիմ է հրավիրել Հովհաննես Դավթյանին եւ Աշոտ Վարդիկյանին (երկուսն էլ` 60 կգ), Մեսրոպ Բարբարյանին (66 կգ), Ղազարոս Գրիգորյանին (73 կգ) եւ Հակոբ Առաքելյանին (90 կգ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ