ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի լսումների ժամանակ պալատի անդամ Բրեդ Շերմանը խիստ մտահոգություն է արտահայտել վարչակազմի կողմից Հայաստանի համար առաջարկված օգնության ծավալի վերաբերյալ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Ի պատասխան Բ. Շերմանի դիտողության` պետքարտուղար Ռայսը նշել է, որ Հայաստանը դրամական միջոցներ է ստանում նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի վարչակազմի բյուջեով Հայաստանի համար նախատեսված դրամական միջոցները մոտ 60 տոկոսով նվազել են. 2008 ֆինանսական տարվա 58,5 մլն դոլարի դիմաց 2009 ֆինանսական տարվա համար առաջարկվել է 24 մլն դոլար: