«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2008-02-13 | #28, 2008-02-14 | #29, 2008-02-15


ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՆՏԱԺ

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը Մեղրիում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե առաջիկայում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը չմիանա իրենց, կվերանա որպես քաղաքական գործիչ: «Եթե Արթուր Բաղդասարյանը չի միանում շարժմանը, կատարում է դավաճանություն ժողովրդի նկատմամբ», ասել է Տեր-Պետրոսյանը: Իր հերթին ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «Ազատությանը» տված հարցազրույցում «անընդունելի» է համարել Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սյունիքում այսօր հնչեցրած դավաճանության ակնարկները: «Դատապարտում եմ շանտաժի լեզվով խոսելը եւ քաղաքական մրցակիցներին պիտակավորելը», ասել է Բաղդասարյանը: «Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել` ով ինձ չի միանում, ուրեմն դավաճանություն է անում», ասել է «Օրինաց երկրի» առաջնորդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4