Հայկական բանակին պարբերաբար մեծ օժանդակություն ցուցաբերելու համար Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» շքանշանով: Պարգեւը Ա. Աբրահամյանին հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Հաղորդվում է, որ Մ. Հարությունյանի եւ Կոնգրեսի ղեկավարության միջեւ տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության սերտացման հարցեր: Արա Աբրահամյանը առաջարկել է բանակում նույնպես անցկացնել մրցույթներ լավագույն սպայի եւ լավագույն զինվորի կոչումների համար: Նմանատիպ մրցույթները, Ա. Աբրահամյանի գնահատմամբ, կնպաստեն հասարակության մեջ բարոյահոգեբանական մթնոլորտի լարվածության թուլացմանը, կոգեւորեն հասարակության տարբեր խմբերին նրանց նկատմամբ ցուցաբերած ուշադրությամբ եւ գնահատանքով, ինչի կարիքը հասարակությունն այժմ շատ ունի:
Որոշվեց, որ մրցույթները կանցկացվեն ավագ սպայական կազմի, միջին սպայական կազմի եւ զինվորական կազմի միջեւ` Կոնգրեսի ֆինանսավորմամբ: