Վատիկանի հրեական գործընկերը համարվող «Միջկրոնական խորհրդակցությունների միջազգային հրեական կոմիտեն» իր դժգոհությունն է արտահայտել հրեա կաթոլիկների համար նախատեսված ավագ ուրբաթի ժամերգության տեքստի փոփոխված տարբերակից:
Հռոմի պապի կարգադրությամբ նախկին տեքստից հանվել են վիրավորական համարվող այնպիսի տողեր, որոնցում խոսվում է հրեաների «կուրության» եւ Աստծուն ուղղված կոչի մասին, որպեսզի «քողը վերացնի նրանց սրտերից»: Բայց դեռեւս պահպանվում է «Քրիստոնեությունը ընդունելու միջոցով փրկվելու» առաջարկը:
«Նոր տարբերակը հետքայլ է այն ուղուց, որը Վատիկանի երկրորդ խորհրդակցությունն էր առաջ քաշել: Պահանջում ենք, որ կաթոլիկ եկեղեցին ավելի խոր ուսումնասիրի հրեաների եւ Աստծո հարաբերությունները», նշել է վերոհիշյալ նախագահ` ռաբբի Դավիթ Ռոսենը: