«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2008-02-16 | #31, 2008-02-17 | #32, 2008-02-20


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որ «Օրինաց երկիր» կուսակցության շտաբից 19.02.08 թ. ՀՀ գլխավոր դատախազությունում ահազանգ էր ստացվել թիվ 13/16 ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնման դեպքի վերաբերյալՙ որպես տեղեկատվության աղբյուր մատնանշելով թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, ՕԵԿ ներկայացուցիչ Իվան Ասատրյանին: Ահազանգի ստուգման ընթացքում Ի. Ասատրյանը հերքել է լցոնման փաստը եւ Էրեբունի ու Նուբարաշեն համայնքների դատախազության ավագ դատախազ Է. Մարտիրոսյանի հարցմանն ի պատասխան նշել, որ լցոնման մասին հեռախոսով իրեն հայտնել էին «Ժառանգություն» կուսակցության դիտորդները, սակայն հետագայում թիվ 13/16 ՏԸՀ անդամ, ՕԵԿ ներկայացուցիչ Նազիկ Օհանյանի միջոցով պարզել է, որ լցոնման դեպք նշված տեղամասում տեղի չի ունեցել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4