Նոր Նորք համայնքի թիվ 2/4 ընտրատարածքում սահմանված կարգով բացվեց տեղամասը: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի նախագահ Նեալլի Մարտիրոսյանից, տեղամասը 1648 ընտրող ունի, որից ընտրությանը մասնակցել է 1129 ՀՀ քաղաքացի, մոտ 73%: Ողջ ընտրության ընթացքում տեղամասում որեւէ խախտում չի գրանցվել, տեղեկացրեցին «Ազգին» ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձՙ Գեւորգ Մկրտչյանը եւ թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նշանակված Աննա Մելքոնյանը: Տեղամասի առաջին ընտրողը եղել է Գրիգոր Մարգարյանը, որն իր ընտանիքով հանդերձ ներկայացել է տեղամաս ու բոլորին օրհնելուց հետո, կատարել իր քաղաքացիական պարտքը: Սաթենիկ մայրիկը ընտրողների համար հայկական գաթա էր թխել ու սիրով հյուրասիրում էր հերթ կանգնած ընտրողներին եւ ասում. «Բերաններդ քաղցրացրեք, որ մեր կյանքը առաջիկայում քաղցր լինի»: Չնայած տոնական տրամադրություն չէր նկատվում, սակայն ընտրություններն անցնում էին լուռ, խաղաղ ու համերաշխ մթնոլորտում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ