Սարաեւոյում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի «C» խմբի առաջնությունը: Երեք հավաքականներ, որոնց թվում էր նաեւ ՀՀ հավաքականը, վիճարկում էին «B» խմբի միակ ուղեգիրը: Ցավոք, Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավՙ միեւնույն 0-5 հաշվով զիջելով Հունաստանի եւ Բոսնիայի ընտրանիներին: Առաջնության հաղթող ճանաչվեց Հունաստանի հավաքականը, որն առաջին խաղում պարտության էր մատնել Բոսնիայի ընտրանուն (10-1):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ