Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որում ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ազատ եւ արդար ընտրություններում Ձեր ստացած քվեն Հայաստանի Հանրապետության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակականության քվեն է»: