Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին. «Հարգելի պարոն վարչապետ, ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ...: Վստահ եղեք, որ Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ամրապնդման հարցում կարող եք շարունակել հենվել Ֆրանսիայի հաստատակամ աջակցության վրա: Ֆրանսիան, որը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտության տեւական եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Օգտվելով առիթից, կուզենայի հայտնել, որ անձնապես մեծ կարեւորություն եմ տալիս Ձեր երկրի հետ հաստատված համակողմանի համագործակցության զարգացմանն ու խորացմանը», ասված է հայտարարության մեջ:
Օրվա վերջում հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Սերժ Սարգսյանին իր շնորհավորանքն է հղել նաեւ Շառլ Ազնավուրը: