Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ընդունում է նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանի պարտությունը: Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս կարող էր մի քանի ամիս առաջ` 2007-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում 13 տոկոս հավաքած կուսակցության թեկնածուն ստանալ գրեթե երկու անգամ քիչ քվե, Հ. Մարգարյանն ասել է. «Դրանք այն անհայտ բաներն են, որ մեզ էլ են մտահոգում»: Իսկ հարցին, թե շնորհավորելո՞ւ են հաղթած թեկնածուին, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը պատասխանել է. «Դեռ ժամանակ կա դրա համար»: