Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը հայտարարել է փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց սկսելու մասին: «Փետրվարի 19-ի քվեարկությունը արձանագրեց բազմաթիվ ընտրակեղծիքներ եւ ընտրախախտումներ», ասված է թեկնածուի գրասենյակի տարածած հայտարարությունում: Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը պահանջում է անվավեր ճանաչել ավելի քան 100 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան 200 ընտրական տեղամասերում, որի արդյունքում, ինչպես համոզված են, «էականորեն բարձրանալու են մեր թեկնածուի ձայները, ինչը իր հերթին էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա»: