«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2008-02-17 | #32, 2008-02-20 | #33, 2008-02-21


ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ըստ ԱՊՀ դիտորդների, որոնք դիտորդական առաքելություն էին կատարել 167 ընտրատեղամասերում, համապատասխանել են Հայաստանում գործող օրենքներին: Նշվում է նաեւ, որ դիտորդական առաքելությունը տեղի ունեցած ընտրությունները համարում է ազատ եւ թափանցիկ, ու առաջարկում է դիտորդական առաքելություն իրականացնող մյուս միջազգային կազմակերպություններին միանալ այս հայտարարությանը: Դիտորդները ընդգծում են նաեւ, որ այս ընտրությունները կարեւոր գործոն են Հայաստանում ժողովրդավարության էլ ավելի խորացման եւ ամրապնդման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4