Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է.
«Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջեւ հաստատված վստահության, կառուցողական համագործակցության եւ փոխսատարման հարաբերությունները: Դաշնակցային գործընկերության հետեւողական խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին, նպաստում է կայունության ամրապնդմանը Անդրկովկասում:
Բավարարվածության զգացումով եմ նշում Ձեր անձնական մեծ ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը հայկական պետության ղեկավարի բարձր պաշտոնում կծառայի այդ հարաբերությունների հետագա առաջընթացին»: