ԱՄՆ-ը Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված քաղաքական ցույցերից: Հայտարարության մեջ նշվում է, որ «նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են վերածվել բախումների եւ վերաճել բռնության», միաժամանակ ընդգծվում է, որ «կենտրոնական պողոտաներում ընթացող ցույցերն ու երթերը առայժմ խաղաղ բնույթ են կրում»: Իր հերթին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Էդգար Վասկեսը մտահոգություն է հայտնել Հայաստանի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկման ժամանակ տեղ գտած խնդիրների մասին հաղորդումներով:
«Մենք դեռեւս ուսումնասիրում ենք ընտրությունների անցկացման վերաբերյալ մեր ստացած տարբեր զեկույցները», ասել է Վասկեսը: