Թուրքիայի խորհրդարանը իր հերթական նիստում հաստատել է քրիստոնեական եւ հրեական փոքրամասնություններից ժամանակին պետության օգտին օտարված գույքը վերադարձնելու մասին օրենքը: Այդ փաստաթղթի ընդունումը Եվրոպական միության կողմից Թուրքիային ներկայացված առանցքային պահանջներից մեկն է եղել: «Վերադարձման ենթակա գույք» հասկացությունը վերաբերելու է սրբերի անուններով գրանցված եկեղեցիներին, կրոնական հավաքատեղիներին, դպրոցներին, ինչպես նաեւ ծերանոցներին, մանկատներին եւ բժշկական հիմնարկներին: Եվրոմիության ընդարձակման հարցերով հանձնակատար 0լի Ռենը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը: Հիշեցնենք, որ 70 միլիոն բնակչություն ունեցող հիմնականում մահմեդական Թուրքիայում ապրում են 65 հազար հայեր, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են, 23 հազար հրեաներ եւ շուրջ 2500 հույն-ուղղափառներ: