Մեծարգո պրն Ռոբերտ Քոչարյան
Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակի կապակցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում բարեմաղթանքներ` որպես այդ շարժման ամենաակտիվ գործիչներից մեկի:
Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումը, հայրենիքի զավակների անձնվեր պայքարը, անկասկած նշանակալի ազդեցություն ունեցան հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացման վրա, որի արդյունքը եղավ Լեռնային Ղարաբաղի Անկախ Հանրապետության ստեղծումը: Հատկապես դա մեծ հնարավորություններ ստեղծեց տնտեսության զարգացման, Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման համար, նպաստեց հայ ժողովրդի միասնության ամրապնդմանը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր նրանց լուսավոր հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն համայն հայության հարազատ երկրամասի` Լեռնային Ղարաբաղի անկախության: Ընդգծելով Ձեր անձնական ներդրումը Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման զարգացման գործում, ավելի քան վստահ ենք, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ եւ արդար կարգավորումը ձեռք կբերվի համաշխարհային հանրության եւ հայության ջանքերով:
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան