Բուենոս Այրեսում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող է մեկնարկել Դավիթ Նալբանդյանը: Առաջին շրջանում նա միեւնույն 6-3 հաշվով երկու խաղափուլում հաղթեց ավստրալացի Պիտեր Լուժակին: Ավելի համառ մրցապայքար ծավալվեց իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ մրցավեճում: Հաղթողին որոշելու համար պահանջվեց երեք խաղափուլ (7-6, 4-6, 6-3): Հաջողությունը կրկին ուղեկցեց Նալբանդյանին, որը մտավ քառորդ եզրափակիչ: Այդ փուլում հանդես կգան նաեւ Չելան, Ալմագրոն եւ Ստարաչեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ