Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքը Սահմանադրական դատարանում վիճարկելու քաղաքական որոշում արդեն կայացրել է միայն նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին Տեր-Պետրոսյանը հայտարարել է երեկվա հանրահավաքում: Մյուս թեկնածուներն առայժմ ոչինչ չեն հայտարարել ընտրությունների արդյունքները դատական կարգով վիճարկելու մասին: