«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՌԱՆՁԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մայրաքաղաքում առեւտրի եւ սպասարկման ոլորտի խնդիրներին է երեկ անդրադարձել Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը: Նա նշեց, որ գյուղմթերքների մեծածախ առեւտրի կենտրոններ կան միայն 4 համայնքներումՙ Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Աջափնյակ եւ Էրեբունի: Ինչը, ըստ վարչության պետի, ճիշտ չէ, քանի որ մյուս համայնքները զրկված են նման մեծածախ կետերից: Սպասարկման ծառայությունները նույնպես մեծապեսՙ մոտ 76 տոկոսով կենտրոնացած են Կենտրոն համայնքում: Այստեղ նույնպես պետք է անել այնպես, որ մայրաքաղաքի մյուս համայնքներում էլ սպասարկման ծառայությունները զարգանան:

Համաքաղաքային զուգարանների սխեման պետք է ճիշտ որոշվի: Սգո պարագաների վաճառքը շարունակում է մնալ ցավոտ հարց, եւ խնդիրներ կան այն կանոնակարգելու: Այդ բոլոր քայլերը պետք է կատարվեն թաղապետարանների եւ ոստիկանության հետ համատեղ:

Կարեն Գեւորգյանը առանձնացրեց գիշերային ակումբների հարցը, որոնք հիմնականում տեղավորված լինելով բնակելի շենքերի առաջին հարկերում կամ կիսանկուղներում, խանգարում են բնակիչների հանգիստը: Վարչության պետն ասաց, որ առանձին պետք է ստեղծվի սխեմա, որպեսզի դրանք չլինեն բնակելի շենքերում, այլ առանձին շինություններում: «Ինչպես են դրան վերաբերվում այդ ակումբների սեփականատերերը» հարցին պատասխանելով, Կարեն Գեւորգյանը նշեց, որ մի մասը ցավագին է ընկալում եւ վկայակոչում արդեն կատարված ներդրումները, իսկ մյուս մասըՙ «ճիշտ է ընկալում»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4