Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է ցուլի պատկերով արծաթե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ շրջանագծով հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն էՙ «DRAM 100 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվըՙ «2008»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջեւ դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշերը: Եզրաշուրթի մոտ վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն շրջանագծով մակագրված է համապատասխանաբարՙ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա ցուլի պատկերն է: Վերեւի աջ մասում աստղի պատկեր է, որը ձեւավորված է նարնջագույն ցիրկոնով: Ներքեւի աջ մասում պատկերված է ցուլի կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ վերեւումՙ լատիներեն, իսկ ներքեւում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբարՙ «TAURUS» եւ «ՁպսպՓ»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Դարձերեսի դաշտի ձեւավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը եւ հարգը | արծաթ, 925 0 |
Զանգվածը | 28,28 գ |
Տրամագիծը | 38,61 մմ |
Որակը | լավացված |
Դրամաշուրթը | հարթ |
Տպաքանակը | 12000 հատ |
ԿԲ մամուլի ծառայություն