«Բանանցի» ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Սամվել Մելքոնյանը հնգամյա պայմանագիր են կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ ու այսուհետ հանդես կգան ուկրաինական ակումբի կազմում: Նրանք հաջող փորձաշրջան անցան «Մետալուրգում»ՙ մասնակցելով թիմի ուսումնամարզական հավաքին: «Մետալուրգի» մարզիչները գոհ են հայ ֆուտբոլիստներից, ուստի նրանց պայմանագիր առաջարկվեց: Նշենք, որ ժամանակին «Մետալուրգում» հանդես են եկել «Բանանցի» ֆուտբոլիստներ Եղիշե Մելիքյանը, Արա եւ Արամ Հակոբյանները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ