«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ

Ձերբակալել են Վանո Սիրադեղյանի եղբորը

Ինչպես տեղեկացանք «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանից, փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի մարզի Կոթի գյուղում ձերբակալվել է Սերյոժա Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբայրը): Վերջինիս տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է «ՏՕԶ» տեսակի հրացան առանց փամփուշտի, ինչը եւ հիմք է հանդիսացել ձերբակալման: Փաստաբանը տեղեկացրել է նաեւ, որ ապօրինի զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Նոյեմբերյանի բնակիչ Յուրա Մամյանը:

Երեքշաբթի օրը խուզարկություն է իրականացվել Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի տանը: Վերջինս հեռախոսազրույցում հայտնել է, որ իր ամառանոցի խուզարկության ժամանակ հայտնաբերել եւ առգրավել են, իր պնդմամբ, օրինական երեք զենք եւ դաշույնների ու թրերի հավաքածուն: Խուզարկությունից հետո Գ. Եղիազարյանին բերման են ենթարկել, ապաՙ որոշ ժամանակ անց ազատ արձակել: Այդ օրը մեկ այլ խուզարկություն է իրականացվել ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանի տանը, որտեղ հայտնաբերվել ու առգրավվել են «ՏՏ» տեսակի ատրճանակ, «Սայգա» տեսակի երկու հրացան, փամփուշտներ, դաշույններ: Խուզարկությունից ժամեր անց Հ. Հարությունյանին այցելել են ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցները եւ ուղեկցել ԱԱԾ: Փաստաբանը խոստացավ նոր փաստեր տրամադրել:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4