Բաղդադում Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Իրաքի հյուսիսային շրջաններից իր զորքերի դուրսբերման կոնկրետ ժամկետներ չի սահմանի, քանի դեռ չի վերացվել սպառնալիքը քուրդ զինյալների կողմից: Հաղորդվում է, որ Դավութօղլուն Բաղդադում բանակցություններ Է անցկացրել Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշիյար Զիբարիի հետ, թուրք-իրաքյան սահմանի ճգնաժամային իրադրության կարգավորման ուղիների որոնման մասին: