Հայաստանում ՌԴ դեսպանությունից հայտնում են, որ մարտի 2-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են իրենց ընտրական իրավունքը իրացնել Գյումրիի Մարմարաշենի փողոց, տուն 1 հասցեում գտնվող թիվ 5020 ընտրատեղամասում կամ Երեւանումՙ Գր. Լուսավորչի փողոց, տուն 13/ա հասցեում գտնվող ՌԴ դեսպանատանը բացված թիվ 5015 ընտրատեղամասում: Անհրաժեշտ տեղեկություն կարելի է ստանալ 58 95 43 հեռախոսահամարով: