«Հիասթափվել եմ, կա նաեւ վիրավորվածության զգացում: Ցավոք, ես արդեն սովորել եմ, որ իմ հանդեպ միշտ անարդար են վարվում: Ես հասկացել եմ, որ ունեմ չսիրողների մեծաթիվ բանակ: Սակայն նաեւ գիտեմ, որ կա իմ արվեստը սիրողների հսկայական բանակ, որոնք հաճույքով լսում են իմ երգերը: Ազգային մրցանակաբաշխությունը լուրջ չեմ ընդունում: Երեւի մյուս տարի չմասնակցեմ: Ինձ համար արդեն հետաքրքրություն չկա, այդ իրադարձությանը լուրջ չեմ վերաբերվում»: «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց երգչուհի Անի Քրիստին, որը վերջերս կայացած Ազգային մրցանակաբաշխության ժամանակ ներկայացված էր «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին երգչուհին ասաց, որ շուտով կսկսվեն իր երկրորդ ձայնասկավառակի պատրաստման աշխատանքները: Կնկարահանվեն տեսահոլովակներ դեռեւս չլսված երգերի հիման վրա: Նախատեսված է տեսահոլովակներից մի քանիսը նկարահանել ԱՄՆ-ում: «Տարին նոր է սկսվում, արդեն կազմել եմ բազմաթիվ ծրագրեր: Ունեմ բազմաթիվ համերգների ու շրջագայությունների հրավերներ: Սակայն դրանց մասին դեռ շուտ է խոսել», ասում է երգչուհին ու խոստանում, որ այս տարի կրկնակի եռանդով է աշխատելու, որպեսզի ուրախացնի իր երկրպագուներին: