Հայաստանի ազատ ոճի ըմբիշները շարունակում են նախապատրաստությունը Պեկինի օլիմպիական խաղերին: Այս առումով մեր ըմբիշների համար ուժերի լավ ստուգատես էր Կիեւում անցկացված մրցաշարը: Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկած 9 ըմբիշներից երկուսը դարձան մրցանակակիր: Մինչեւ 60 կգ քաշային կարգում ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Մարտին Բերբերյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվելով, գրավեց 2-րդ տեղը: Իսկ ահա ծանրքաշային Ռուսլան Բասիեւը դարձավ 3-րդ մրցանակակիր:
Մարտի 1-ից ազատ ոճի ՀՀ հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հերթական հավաքը կանցկացնիՙ նախապատրաստվելով ապրիլի 1-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Այն նաեւ վարկանիշային կլինի: Կխաղարկվեն Պեկինի օլիմպիադայի ուղեգրեր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ