Փետրվարի 23-ի ուշ երեկոյան գերմանական ZDF-ը ուղիղ եթերով հեռարձակում էր բռնցքամարտի կիսածանրքաշայինների Եվրոպայի առաջնությունըՙ Հալլե-Զալլե քաղաքից: Բրանդբերգե մարզադահլիճում 3500 երկրպագու էր հետեւում բեռլինցի Թոմաս Ուլրիխի եւ նրա մրցակից 29-ամյա Յուրի Բարաշյանիՙ 8 ռաունդ տեւած դիտարժան մրցամարտին: Թեոդոսիայում բնակվող, Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող հայազգի Բարաշյանը, որ ձախ թեւին ութոտնուկի մեծ դաջվածք ունի, հենց սկզբից երեuաց իբրեւ լուրջ, ուժեղ մրցակից: Նրա զենքը ձախ ձեռքն է, լավ խաբս է տալիս, բազմիցս շեշտեց մեկնաբանը, իսկ 3-րդ ռաունդում հստակ ձեւակերպեցՙ Բարաշյանը կարող է հաղթել: Թեպետ 6-րդ, 7-րդ ռաունդներում բեռլինցի Ուլրիխը ցույց տվեց, թե մարտնչելու ունակությունն ու ցանկությունը դեռ չեն լքել իրեն եւ փորձում էր գտնել նոր մարտավարություն, բայց ծունկի իջավՙ լյարդի սուր ցավերն անկարելի դարձրին Ուլրիխի հետագա պայքարը: 8-րդ ռաունդում մրցամարտն ավարտվեցՙ Յուրի Բարաշյանը հաղթեց նոկաուտով:
Կրկնենք հեռուստամեկնաբանի ասածըՙ «Ուլրիխը դարձավ անցյալի բռնցքամարտիկ, ապագան 29-ամյա Բարաշյանինն է»:
ԱՆ. Հ., Գերմանիա