Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է ԱԱԾ-ի քննչական մարմնի միջնորդությունը ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալված Սերյոժա Սիրադեղյանի եւ Յուրի Մամյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի ավագ եղբայրը` Սերյոժա Սիրադեղյանը եւ քրոջ ամուսինը` Յուրի Մամյանը ձերբակալվել են փետրվարի 26-ին, առաջինը` Տավուշի մարզի Կոթի գյուղում, երկրորդը` նույն մարզի Նոյեմբերյան քաղաքում: