Մարտի 2-ին, ժամը 05-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից, տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ կասկածվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ, 1961 թ. ծնված Մյասնիկ Մալխասյանը, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 55,5 մմ երկարությամբ մետաղաձող: Պատգամավորը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի (պետական իշխանությունը յուրացնելու) հատկանիշներով եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման մեկուսարան:
Մ. Մ.