«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2008-02-29 | #40, 2008-03-01 | #41, 2008-03-04


ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ՍՈՖԻԿՈ ՃԻԱՈՒՐԵԼԻՆ

Նախօրեին Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հեռագրական գործակալությունները հայտնեցին արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի մահվան բոթը: Վրաստանի եւ Հայաստանի հանրապետությունների ժողովրդական արտիստուհին իր 71-ամյա կենսագրությունը զարդարել է անմարելի թատերական եւ կինոկերպարներով: Հատկապես մեր հիշողության մեջ անմեռ կմնան Սոֆիկո Ճիաուրելիի ստեղծած կերպարները «Փնտրեք կնոջը», «Մի վշտանա», «Մի վախեցիր, ես քեզ հետ եմ», «Ապաշխարանք», «Միլիոնՙ ամուսնական զամբյուղում » կինոնկարներում: Վրացի արտիստուհին սերտ կապ է ունեցել հայ կինոյի ճանաչված ռեժիսորների եւ արտիստների հետ: Հայ կինոհանդիսատեսի հիշողության մեջ կմնան Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» («Սայաթ-Նովա»), Ա. Մարտիրոսյանի «Արեւիկ», Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմերը, որոնցում Ճիաուրելին անչափ վառ կերպարներ է ստեղծել:

Ռեժիսոր Միխայիլ Ճիաուրելիի եւ համաշխարհային հռչակի տեր արտիստուհի Վերիկո Անջափարիձեի ընտանիքում ծնված եւ մեծացած ամուսնու, յուրօրինակ արտիստՙ Կոտե Մախարաձեի հետ կյանքը անցկացրած Սոֆիկոն միշտ հիշվելու է:

Ս. ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4