«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2008-03-01 | #41, 2008-03-04 | #42, 2008-03-05


ԵԼՔ ԴԵՊԻ ՔԱՂԱՔ

Սովորաբար քաղաքին նվիրված լուսանկարները հիմնականում արտացոլում են գեղեցիկ, մաքուր փողոցներ, ճարտարապետական կոթողներ ու էլիտար շենքեր: Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի «Ելք դեպի քաղաք» նախագիծն իր անհատական հայացքն է, որն ընդգրկում է հասարակական բազում խնդիրներ: Երեկ ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ Սարգիս Վիրաբյանի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Սարգիսը Լուսանկարիչների ազգային ասոցիացիայի անդամ է: Մասնակցել է «Երեւանն իմ աչքերով», «Միայն եռագույն», «Անկախության սերունդ» խմբակային ցուցահանդեսներին:

23 լուսանկարում արտացոլում է քաղաքի դինամիկան, շարժվող մարդիկ, մուրացկաններ, խցանումներ ու շինարարական աշխատանքներ: Սարգիս Վիրաբյանն ասում է, որ լուսանկարներում քաղաք հասկացողությունն էՙ գլոբալ իմաստով: «Լուսանկարները հակադրություն է «քաղաք» հայտնի ապրանքանիշերին եւ շատ տարածված կարծրատիպՙ քննադատություններին: Լույսի եւ ստվերի նուրբ համադրությունները, աղքատների ու տնազուրկների կոմպոզիցիան, անսպասելի կառուցվածքը, անապահով ծեր մարդկանց, ստվերների ու շների պատկերները տեղադրում է էթիկականի եւ էսթետիկականի միջեւ»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4