Թեեւ կոտրված է հայ կանանց եւ աղջիկների սիրտը մարտի 1-ի լույս 2-ի իրադարձությունների պատճառով, թեեւ ցավ են ապրում նրանք, սակայն հենց նրանք են ի զորու ամոքելու հասարակության վերքերը` իրենց խոհուն ու հավասարակշիռ պահվածքով, իրենց իմաստուն կեցվածքով, մխիթարիչ ամենահարկավոր խոսքը գտնելու կարողությամբ: Ու հենց այս բոլորն ակնկալենք նրանցից` շնորհավորելով, այնուամենայնիվ, գարնանային չհետաձգված տոնի` Մարտի 8-ի առթիվ: Սպասենք, որ հենց նա կկարողանա բուժել երկպառակության ոգով վարակված մեր հասարակության մի հատվածին, հենց նա կկարողանա իրար երկարել այս պահին ձեռքսեղմումի չմեկնվող ձեռքերը:
Շնորհավորում ենք մեր կանանց, աղջիկներին ու մեր մայրերին: