«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2008-03-06 | #44, 2008-03-07 | #45, 2008-03-08


ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ Է ԿՈՉՈՒՄ

Մարտի 6-ին ԳԴՀ արտգործնախարարությունն իր ինտերնետային կայքէջում նախազգուշացնող մի հայտարարություն է տեղադրելՙ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին զսպվածության կոչ անելով։Զինադադարի շփման գծում ռազմական բախումից հետո Դաշնային կառավարությունը դիմել է հակամարտության կողմերինՙ հետագա բռնությունը դադարեցնելու հորդորով։ Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ տված 1994-ի հրադադարից հետո այս շաբաթ կողմերը ծանր մարտեր են մղել, գրված է կայքէջում։

Մարտի 6-ին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցած ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բրյուսսելում իր մեծ մտահոգությունն է հայտնել երկու կողմից զոհեր եւ վիրավորներ գրանցած ռազմական բախման առիթով։ ԳԴՀ արտգործնախարարը պարտադիր զսպվածության, հետագա հարձակումներից հրաժարման եւ հրադադարի ճշգրիտ պահպանման կոչ է արել կողմերին։ «Մենք լիովին սատարում ենք ԼՂՀ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը», եզրափակել է Գերմանիայի արտգործնախարարը։ Հավելենք նաեւ, որ գերմանական «Բեռլիներ Ումշաու» թերթը մարտի 6-ի համարում տպագրել էր Փաուլ Մյուլլերի «Հնարավոր է նոր պատերազմ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ» վերնագրյալ հոդվածը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4