Կնոջ դերը անվտանգության եւ խաղաղության խթանման մեջ ավելի ու ավելի ճանաչված է դառնում, ինչի մասին առաջին հերթին վկայում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանանց, խաղաղության ու անվտանգության մասին 1325 բանաձեւի, չնայած դեռ շատ անելիք կա բոլոր մակարդակներում այս բանաձն իրականացնելու համար: Կանանց միջազգային տոնի նախօրեին աշխարհի ավելի քան 50 կին առաջնորդներ կհանդիպեն Բրյուսելում, որպեսզի քննարկեն կնոջ դերը անապահով աշխարհի կայունացման մեջ:
Գրելով այս մասին 2008 թվականի գարնանը, դժվար է պատկերացնել աշխարհն առանց պատերազմի: Ամեն օր մենք հակամարտությունների, ընդլայնվող բռնության եւ լարվածության նոր դեպքերի մասին ենք լսում: Եվ անապահովության ցանկացած իրավիճակում, լինի դա պատերազմ, առողջությանը սպառնացող վտանգ, թե կլիմայական փոփոխություն, կանայք հաճախ անհամաչափ կերպով են ազդվում հասարակության մեջ իրենց, սովորաբար, առավել խոցելի մաս կազմելու պատճառով:
Աշխարհի փախստականների 80%-ը կանայք եւ երեխաներ են: Սեռական բռնությունը եւ առեւանգումը գերակշռում են ինչպես պատերազմող տարածաշրջաններում, այնպես էլ փախստականների ճամբարներում: Մենք չենք կարող խոսել հակամարտութունների կարգավորման գործում կնոջ դերի մասին, չընդունելով այս սարսափելի իրականությունը: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է հիշել, որ կանայք նաեւ խաղաղություն եւ կայունություն խթանող գլխավոր դերակատարներն են: Անվտանգությունը չի կարող արդյունավետ կերպով քննարկվել կամ ձեռք բերվել, առանց կանանց ներգրավման: Կնոջ մասնակցությունը առանցքային է ոչ միայն առավել ավանդական դարձած անվտանգության "բարդ" ոլորտներում, ինչպիսիք են պատերազմային գործողությունները, խաղաղության հաստատումը, հետ հակամարտության վերակառուցումը եւ հակաահաբեկչությունը, այլ նաեւ "առավել մեղմ" մարդկության անվտանգության սպառնալիքների հակազդումը, ինչպիսիք են համաշխարհային համաճարակները, պատերազմի եւ հետպատերազմյան շրջանի հոգեբանական վիճակը եւ շրջակա միջավայրի վատթարացումից եւ կլիմայական փոփոխություններից առաջացող մտահոգությունը:
Մարտի 6-ին Բրյուսելում բոլոր տարածաշրջաններից ավելի քան 50 կին առաջնորդներ հանդիպել են հանձնակատար Ֆերերո-Վալդների հրավերով, որպեսզի քննարկումներ անցկացնեն "Կանայք. անապահով աշխարհի կայունացումը" թեմայով: Երկրների կին ղեկավարները, նախարարները եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, բիզնեսի առաջնորդները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են անվտանգության եւ կանանց հնարավորությունների մեծացման մասին անբաժան թեմաները: Կին քաղաքական գործիչների այս միջազգային համաժողովը հիմնվում է վերջերս ձեռնարկված նախաձեռնությունների, ներառյալ անցյալ սեպտեմբերին Նյու Յորքում Միացյալ Նահանգների պետ քարտուղար Քոնդոլիզա Ռայս կողմից կազմակերպված հանդիպումը եւ անցյալ նոյեմբերին աշխարհի կին առաջնորդների խորհրդի կողմից կազմակերպած միջազգային կին ղեկավարների համաշխարհային անվտանգության գերագույն ժողովը, որտեղ Հանձնաժողովի փոխնախագահ Մարգոթ Վոլսթրոմը նախագահում է Խորհրդի նախարարական նախաձեռնությունը:
Մենք հավատացած ենք, որ կայուն աշխարհի առանցքային կետը կայուն զարգացումն է: Սա անապահով աշխարհի կայունացման եւ տնտեսական աճի ու սոցիալական առաջընթացի ճիշտ համադրության մասին է, միեւնույն ժամանակ հոգ տանելով մեր մոլորակի մասին:
Առանց կրթության անհնար է հասարակական կայունություն ունենալ: Այնուամենայնիվ, այժմ մոտավորապես 100 միլիոն երեխաներ կան, որոնք բացարձակ ոչ մի կրթություն չեն ստանում, եւ նրանցից ավելի քան 70 միլիոնը աղջիկներ են: Մենք հենց սա պետք է փոխենք:
Աշխարհը կայունացնելու մեկ այլ կարեւոր գործիք է ՄԱԿ-ի 1325 բանաձեւ կնոջ դերը անվտանգության եւ խաղաղության կառուցման մեջ, որը կապում է համաշխարհային անվտանգությունը սեռական հավասարության հետ եւ ճանաչում է կանանց ձայնի կարեւորությունը տեւական խաղաղության հաստատման համար: Այս բանաձեւը դեպի առավել սեռային զգայուն խաղաղության գործնթացներին եւ անվտանգության քաղաքականություններին տանող ճանապարհի ուղենիշ է: Թեպետ այս որոշման իրականացումը երկարատեւ քաղաքական գործընթաց է, այն պետք է առավել մեծ ուշադրության արժանանա ԵՄ եւ տարբեր անդամ պետությունների կողմից, մասնավորապես արտաքին, պաշտպանության, անվտանգության եւ զարգացման քաղաքականության ոլորտներում որոշումներ կայացնողների շարքերում: 2000 թվականին որոշումն ընդունելուց հետո, կանանց ներգրավման կարեւորության գիտակցումը խաղաղության եւ վերականգնման գործընթացում ավելացավ: Մինչդեռ դրա իրականացումը կրում է հատուկենտ եւ կամայական բնույթ:
Կանայք տարբերվում են, մասամբ, որովհետեւ նրանք որդեգրում են առավել ներառող մոտեցում անվտանգությանը եւ դիմում են այնպիսի հասարակական եւ տնտեսական առնցքային հարցերի, որոնք հակառակ դեպքում անտեսվում են: Կանայք խաղաղության համաձայնությունները եւ հետ հակամարտության գործողությունները կարող են առավել կենսունակ, արդյունավետ եւ գործնական դարձնել` գործողություններին լայնորեն մասնակից լինելու միջոցով, ներառելով, բայց չսահմանափակվելով, մասնակցությունը խաղաղ բանակցություններին, զինված խմբերին միացած երեխաների իրավունքների վերականգնումը, հակամարտող կողմերի հանդիպումների կազմակերպումը` ընդհանուր մտահոգության թեմաները, ինչպես օրինակ, մաքուր ջրի մատչելիությունը, քննարկելու նպատակով, եւ բյուջետային այն հոդվածների առաջնության պաշտպանությունը, որոնք ավելի ուղղված են հասարակական ծառայություններին, քան ռազմական ծախսերին:
Կանայք նաեւ զգալի առաջարկ կատարել զենքի հավաքման, զորացրման եւ վերաինտեգրման ծրագրերի պլանավորման եւ իրականացման համար: Կանանց կազմակերպությունները շատ ակտիվ են համայնքային մակարդակում, թե վերաինտեգրման եւ թե զինաթափման նախաձեռնություններում: Լինի դա պայքարող կողմերին զինաթափվելու կոչելը, զինամթերք հավաքելը, թե հոգեբանա-հասարակական աջակցություն ցուցաբերելը ռազմական գործողությունների նախկին մասնակիցներին, կանանց այնպիսի քաղաքացիական հասարակության խմբեր, ինչպիսիք են ՊրոՊազը Մոզամբիկում, կամ Դուշիրեհամվը Բուրունդիում, փորձում են լուծել փոքր զորախմբերի արագ ընդլայնման, ինչպես նաեւ նախկին զինվորների ազդեցության եւ կարիքների խնդիրները:
Սակայն չնայած համընդհանուր համաձայնության պաշտպանելու եւ արտոնելու կանանց, նրանք երկրորդական դեր են կատարում որոշումներ կայացնելու, խաղաղություն կառուցելու եւ խաղաղությունը պահպանելու գործընթացներւմ: Քաղաքկանության մեջ կանանց ներկայությունը դեռեւս շարունակում է անբավարար մնալ ամբողջ աշխարհում, ներառյալ Եվրոպայում: Աշխարհի նախարարների միայն 6, եւ պատգամավորների միայն 10%-ն են կանայք: Եվ բոլորս էլ գիտենք, որ հայտնի "ապակե առաստաղը" դեռեւս իր տեղում է, անկախ նրանից, այն քաղաքականության, թե տնտեսության մեջ է:
Որոշում կայացնելու գործում կանանց լիիրավ մասնակցության արգելքը ՄԱԿ-ի 1325 բանաձեւի նպատակներին հասնելու զգալի խոչընդոտ է հանդիսանում: Կա նաեւ այն համատարած խնդիրը, որ կանանց պարզապես որպես զոհեր են դիտարկում` առանց ճանաչելու նրանց ներուժը որպես ակտիվ մասնակիցներ առավել կայուն եւ ապահով աշախարհ կառուցելու գործում :
Բենիտա Ֆերերո-Վալդներ` ԵՄ-Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար
Մարգոտ Վոլստրոմ` ԵՄ Հանձնաժողովի փոխնախագահ, ինստիտուցիոնալ հարցերի եւ հաղորդակցության պատասխանատու